ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը

Իրադարձային 20.10.2020   10:44   38

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտության հարցը:  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, փակ նիստից հետո այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման-ՏԱՍՍ), դա ամենահրատապ հարցն է, քանի որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել։ Հիմնական հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման վերահսկողությունը»,- ասել է նա։

Ըստ դիվանագետի, իհարկե, այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում և Խորհուրդը բավարար միակարծիք է եղել մոտեցումներում: Միևնույն ժամանակ  Վասիլի Նեբենզյան պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։

«Դա արագ գործընթաց չէ։ Եղել են տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը»,- նշել է  ռուս դիվանագետը։

Նա չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել ևս, որ այդ կազմակերպությունը հիմնախնդրի կարգավորմամբ գործընթացն է իրականացնում։

«Ով այնտեղ կլինի, ինչ կարգավիճակով, առայժմ հարց է, որը քննարկվում է»,- ասել է Վասիլի Նեբենզյան։


 Պիտակներ
         կրակի դադարեցման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb