ՄԱԿ գլխավոր քարտուղարը համերաշխության և անհապաղ գործելու կոչ է արել

Աշխարհ 02.04.2020   11:45   320

BBC-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի համավարակը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատթարագույն գլոբալ ճգնաժամն է, հայտարարել Է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այն կարող է հակամարտություններ հրահրել ամբողջ աշխարհում։

Գուտերեշը հայտարարել է, որ ճգնաժամի մասշտաբները պայմանավորված են «հիվանդությամբ, որը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի համար»։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կհանգեցնի աննախադեպ տնտեսական անկման։

«Այս երկու փաստերի համադրությունը և այն ռիսկը, որ դա նպաստում է անկայունության, անկարգությունների և հակամարտությունների ուժեղացմանը, մեզ ստիպում են հավատալ, որ սա վատթարագույն ճգնաժամն է, որին մենք բախվել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»,- ասել է նա լրագրողներին:

Գուտերեշի խոսքով՝ ավելի արդյունավետ ու ուժեղ պատասխան հնարավոր է միայն համերաշխության շնորհիվ՝ կոչ անելով միավորվել, մոռանալ քաղաքական խաղերի մասին և գիտակցել, որ մարդկության կյանքը վտանգված է։

«Մենք դանդաղորեն շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց պետք է արագացնենք մեր քայլերը և պետք է շատ ավելին անենք, եթե ցանկանում ենք հաղթել վիրուսին»,- հավելել է նա։



 Պիտակներ
         Անտոնիո Գուտերեշ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon