ՄԱԿ գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է անում վայր դնել զենքերը

Աշխարհ 25.03.2020   12:00   366

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները և միասնաբար պայքարել  կորոնավիուսի դեմ։

Մարտի 23-ի դրությամբ՝ աշխարհում  գրանցվել է կորանավիրուսով վարակվածության 350000 դեպք։ 15000 հոգի մահացել է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վայր դնել զենքերը, դադարեցնել ավիահարձակումները, ստեղծել հումանիտար միջանցքներ եւ հիշել․․․ դիվանագիտությունը։

«Վերջ տվեք պատերազմ հիվանդությանը և պայքարեք  հիվանդության դեմ, որը տարածվում է աշխարհում։ Առաջնահերթ պետք է դադարեցնել ռազմական գործողություններն ամենուրեք։ Հենց հիմա․ այդ մարդկությանն անհրաժեշտ է առավել, քան երբևէ» -ասել է նա։



 Պիտակներ
         ՄԱԿ գլխավոր քարտուղար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon