Մահվան վախ

Հոգեբանական 17.02.2021   21:30   387

Մահվան վախին անդրադառնալիս նախևառաջ պետք է անդրադառնալ ներարգանդային կյանքին։ Սաղմը բեղմնավորման պահից ի վեր պայքարում է գոյատևման համար։

Շատ կարևոր է, որ ներարգանդային ձևավորման ընթացքը երեխայի համար լինի ներդաշնակ, քանի որ պտղի վրա ազդեցություն են ունենում մայրիկի բացասական դիքորոշումները, բացասական հույզերը։ Մահվան վախի առաջացման պատճառ կարող են լինել նաև հղիության ընթացքում առաջացած դժվարությունները, դժվար ծննդաբերությունը, որի ժամանակ երեխան պայքարում է ապրելու համար։

Կորցնելու վախի պատճառները գալիս են կրկին ծննդաբերության ընթացքից, երբ տեղի է ունենում մայրիկի և երեխայի միջև ֆիզիոլոգիական սիմբիոզի ընդհատում։ Հետագա բարդություններով պայմանավորված մայրիկի և երեխայի ժամանակավոր բաժանումը ևս կարող է հանգեցնել հետագայում կորցնելու վախին։

Մահվան վախի հիմքում ընկած են այն պատկերացումները, որ ունենք մահվան մասին՝

  •  Ֆիզիկական ցավ, վախենում եմ, որ մահը ցավոտ կլինի
  •  Կիսատ գործունեություն, վախենում եմ չավարտել այն, ինչ պլանավորել եմ
  • Հարաբերություններ, երբ մահն ինձ համար այդ հարաբերությունների խզում է
  • Ի՞նչ է սպասվում ինձ մահվանից հետո /վախ պատժվելուց/

Պետք է հասկանալ, թե մահվան մասին պատկերացումները ումից ենք վերցրել։

Պետք է գիտակցել անխուսափելի շղթան, այն է՝ ԾՆՈՒՆԴ-ԿՅԱՆՔ-ՄԱՀ:

Ինչպես յուրաքանչյուր հոգեբանական խնդրի, այնպես էլ մահվան վախի հիմքում առկա է երկրորդային շահը, այսինքն՝ այն իրական պատճառը, որը թաքնված է մահվան վախի ներքո։ Այս դեպքում ես իրական խնդիրը չեմ գիտակցում, կենտրոնանում եմ դեպի իմ առողջություն, որը պաշտպանական մեխանիզմ է։

Մենք իրականությունից փախչում ենք դեպի գործունեություն, հաղորդակցում, հոգեմարմնային խնդիրներ։

Այստեղ գլխավորը գիտակցական դաշտ բերել այն իրական պատճառները, որոնք թաքնված են մեր վախերի հիմքում և գտնել դրանց լուծման ուղիները։

Աղբյուրը՝ zhest.am


 Պիտակներ
         մահ, հոգեբանություն, վախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb