Մահվան ելքով վրաերթ

Քաղաքական 26.05.2021   14:24   39

Մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել է Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Ավելի ուշ ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սերգեյ Սարդարյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, Nissan-ն էլ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb