Մահվան ելքով վրաերթ

Պատահարներ 19.03.2020   11:56   751

Մարտի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 20։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ քաղաքացին մահացել է, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ քնչական խումբը պարզել է, որ ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 TV 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արզական գյուղի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Ե-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածին տեղափոխեն «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:



 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon