Մահվան ելքով պատահար

Պատահարներ 19.05.2021   08:39   66

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ЗИЛ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։

Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb