Մահչուփյան. «Եթե Դավութօղլուն պատմի իր իմացածը, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվի»

Աշխարհ 16.01.2020   20:13   395

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից հիմնադրված «Ապագայի կուսակցության» գործադիր խորհրդի անդամ Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ եթե Դավութօղլուն պատմի այն, ինչ գիտի, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվի:

«Եթե Ահմեթ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի ու ինչի միջով անցել է, ապա ոչ վաղ անցյալի ողջ մեր պատմությունը նորից կվերաշարադրվի։ Ես դա գիտեմ, որովհետև որոշ բաներ լսել եմ, բայց պատմելն իմ գործը չէ»,- ասել է հայ գործիչը:

Մահչուփյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախվածությունը «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP-ԱՇԿ) ավելի շատ է, քան ԱՇԿ-ի կախվածությունը Էրդողանից:

«Այն պարագայում, երբ Էրդողանը մեկուսացված է ու աշխատում է այնպիսի անտաղանդ թիմի հետ, ինչպիսին հիմա է, չի կարող լավ ռազմավարություն մշակել: Նա ամեն ինչ անելու է իր իմացածի պես: Չպետք է մոռանալ նաև իր գործընկերոջը (նկատի ունի ԱՇԿ-ի ղեկավար Դևլեթ Բահչելիին-խմբ.): Էրդողանը այլևս չի կարողանում միայնակ որոշումներ ընդունել»,- ասել է Մահչուփյանը:

Հիշեցնենք, որ Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր նրա գլխավոր խորհրդական։ Սակայն 2015թ. ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Նա նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

Թուրքական լրատվամիջոցները, սակայն, Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այլ կերպ. նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսելն էր։

Աղբյուր` ermenihaber.am



 Պիտակներ
         Դավութօղլու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon