Մահացու ելքով ավտոպատահար

Պատահարներ 10.07.2019   09:27   352
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 9-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1947 թ.) և «ԳԱԶ-24» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ա.Մ.-ն տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ.Մ.-ն (ծնված 1949 թ.), տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Ռ.Փ.-ին (ծնված 1974 թ.) և Գ.Հ.-ին (ծնված 1963 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ավտոպատահար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon