«Մահացիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով փնտրում էին լրտեսների

Աշխարհ 27.11.2019   17:05   150
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բրիտանական BBC պարբերականը ադրբեջանական բանակում խոշտանգումների վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Մահերամ Զեյնալովը հարցազրույց է վերցրել խոշտանգումներից տուժած զինծառայողներից և նրանց հարազատներից:

«Խոշտանգումների հետևանքով զոհված 9 զինծառայող, տասնյակ տուժածներ, 25 դատապարտյալներ, ովքեր մեղադրվել են պետական դավաճանության մեջ. այսպիսին է 2017 թվականի պատկերն ադրբեջանական բանակում»,-գրել է հոդվածագիրը:

2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են, որ հօգուտ հայկական հատուկ ծառայությունների՝ լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են զինծառայողներ: Այս էր ամբողջ տեղեկությունը գործի վերաբերյալ, որը ավելի հայտնի էր «Թերթերյան գործ»:

Հանրությանը զանգվածային խոշտանգումների մասին հայտնի է դարձել միայն 2019 թվականին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել վերոհիշյալ գործի մանրամասները:

Մահերամ Զեյնալովը խոսել է խոշտանգումներից զոհված ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի կնոջ` Ռավանայի հետ:

Կնոջ կարծիքով` եթե իր ամուսինը ընդուներ լրտեսության մեղադրանքը, ողջ կմնար:

Ռավանան հիշում է, որ 2017 թվականի հունիսի 15-ին իր ամուսինը գնացել է զորամաս և դրանից հետո արդեն զանգերին չի պատասխանել:

Ավելի ուշ, զինվորականները Ռավանային ասել են, որ իր ամուսնուն տարել են, բայց ուր և ինչու՝ չեն հայտնել:

«Իսկ առավոտյան արդեն հայտնեցին, որ ամուսինս մահացել է»,- հիշում է Ռավանան:

Ըստ պաշտոնական եզրակացության` ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի մահվան պատճառն եղել է մարզման ժամանակ սրտի կանգնելը:

Ռավանան այդ փորձաքննությունը կասկածելի է համարել, հետագայում կրկին փորձաքննություն է նշանակվում, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ ամուսինը մահացել է կրծքավանդակի վնասվածքից:

Ռավանան տասնյակ զինծառայողների զոհերի հարազատներից մեկն է, ով դատի էր տվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը: Դատարանում մյուս զինվորների ելույթներից նա պարզել էր, թե ինչպես էին իր ամուսնուն խոշտանգել:

«Նրանք ամուսնուս բերանը մայկա են խցկել, խեղդել, պահանջել խոստովանել, որ ինքը լրտես է, ասել են. «Դու ընտրություն ունես. կա՛մ մեռնել, կա՛մ խոստովանել»,-հիշում է Ռավանան:

Ռավանան դատարանում իմացել է, որ իր ամուսինը կեղծ մատնության զոհ է, ցուցմունքի, որը մեկ այլ զինծառայող տվել է իր նկատմամբ խոշտանգումների հետևանքով:

Ադրբեջանում իրավապաշտպանները քաղբանտարկյալների ցուցակներ են ստեղծում 1990-ականների կեսերից, այսինքն՝ այն պահից, երբ Հեյդար Ալիևը՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը, դարձել էր երկրի նախագահ:

Իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը նշել է, որ «Թերթերյան գործով» բանտարկվածները նույնպես, հավանաբար, այս տարվա վերջ կընդգրկվեն այդ ցուցակում:



 Պիտակներ
         ադրբեջանական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon