Մահացել է խոշոր հափշտակություն կատարելու համար մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը

Իրադարձային 14.09.2019   12:21   201
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

pastinfo.am-ի փոխանցմամբ՝ օրերս մահացել  է ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը։

Նշենք, որ վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ համաներում էր կիրառել։ Նրան մեղսագրվում էր ընդհանուր առմամբ խարդախության եղանակով բազմաթիվ քաղաքացիներից ու ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն, որը կատարվել է 2005-2011թթ.:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Վլադիսլավ Մանգասարյանը մի շարք անձանց առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, գործընկերոջ` Էդմոնդ Խուդյանի, անվամբ սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա կառուցվող շենքից գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու կեղծ խոստումով, խաբեությամբ նրանցից ստացել ու հափշտակել է ընդհանուր առմամբ` 311.615.500 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերով գույք, իսկ կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով ինչպես իր, այնպես էլ՝ շենքի հետ փաստացի առնչություն չունեցող և հիշյալ շենքից տարածքներ օտարելու իրավասություն չունեցող «ՎԷՌՄ» ՍՊ ընկերության անունից նրանց հետ կնքել է առքուվաճառքի նախնական պայմանագրեր:

Քրեական գործով անցնում է 26 տուժող, բացահայտվել է խարդախության 31 դրվագ։

Տարիներ առաջ խոսվում էր, որ առերեւույթ չարաշահումներին առնչություն է ունեցել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը եւ որ Վլադիսլավ Մանգասարյանը վայելում է նրա հովանավորությունը, սակայն մեղադրանք առաջադրվել էր միայն Մանգասարյանին, իսկ գործը դատարան ուղարկելու մասին հայտարարվեց դեռ երեք տարի առաջ՝ 2016 թվականի նոյեմբերին։ Քրեական գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։

Տարիներ շարունակ ձգձգված դատավարությունն ավարտվել է այս տարվա հուլիսի 29-ին։ Արդյունքում՝ դատավորը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը, բայց կիրառել համաներում՝ նրան ազատելով պատժի կրումից։  Նշենք, որ քրեական գործով  ոչ ամերիկահայ գործարարին եւ ոչ էլ մյուս տուժողներին պատճառված վնասը չի վերականգնվել։ Ավելին՝ հուլիսի 29-ին կայացված դատավճիռը դեռ կողմերը չեն ստացել։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վլադիսլավ Մանգասարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon