Մահացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մնացականյանը

Իրադարձային 29.03.2021   12:45   36

Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2021թ. մարտի 27-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Վլադիմիրի Մնացականյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում։ 

Արա Մնացականյանը ծնվել է 1959թ.։

1983թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1996թ-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ հյուպատոսական, արարողակարգի և անձնակազմի կառավարման վարչություններում, Ուկրաինայում ու Ռուսաստանում ՀՀ դեսպանություններում։ 2018թ-ից Արա Մնացականյանը զբաղեցնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդականի պաշտոնը՝ կատարելով մարզային հյուպատոսի, այնուհետև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները։

Արա Մնացականյանն արժանացել է ՀՀ ԱԳՆ բազմաթիվ խրախուսանքների։

Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արա Մնացականյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։ 

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Մնացականյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։

ՀՀ ԱԳՆ 


 Պիտակներ
         խորհրդական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb