Մահացել է ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը

Իրադարձային 31.07.2019   12:12   84
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կյանքի 82-րդ տարում մահացել է քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր,  ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` ցավակցելով նկարչի հարազատներին ու մտերիմներին մեծ կորստի համար:

Ֆրիդ Սողոյանը ծնվել է Լենինականում,  1961  թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրմամբ։

Յուրովի մեկնաբանությամբ է կերտել Ստեփան Շահումյանի, Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ -ում, ԼՂՀ -ում, Սամարղանդում և այլուր, Արևելքի մեծ իմաստասերների արձանները՝ Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում:

Նրա հանրահայտ ստեղծագործություններից են «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ», «Նեստոր տարեգիրը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ֆրիդ Սողոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon