Մահացել է հայտնի դերասան Ֆրանսուա Պերոն

Աշխարհ 22.01.2019   10:28   275

94 տարեկան հասակում մահացել Է թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն: Հունվարի 21-ին այս մասին հայտնել Է Le Figaro թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում Պերոն խաղացել Է ֆրանսիական կինեմատոգրաֆի այնպիսի հայտնի վարպետների կինոնկարներում, ինչպիսիք են Է Ժակ Բեքերը («Պառնասի սիրահարները», 1951), Կլոդ Շաբրոլը («Կեղտոտ ձեռքերով անմեղները», 1975), Անրի Վեռնոյը («Իմ թշնամու դիակը», 1976), Բերտրան Տավեռնիեն («Անբասիր վարկ», 1981) եւ այլ ռեժիսորներ:

Նկարահանման հարթակում նրա գործընկերներն են եղել Կատրին Դենյովը, Ժան Պոլ Բելմոնդոն և Ժան Լուի Տրետինյանը:



 Պիտակներ
         Ֆրանսուա Պերո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon