Մահացել է ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը

Իրադարձային 12.04.2021   17:41   50

Ապրիլի 11-ին սրտի կաթվածից մահացել է ՀԱԿ վարչության անդամ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը։

Գրիգոր Ոսկերչյանը ծնվել է 1956թ. հոկտեմբերի 1-ին Քամըշլիում (Սիրիա):

Գրիգոր Ոսկերչյանը եղել է ՀՀՇ անդամ, 2008թ․-ին Աբովյան քաղաքում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը:

Մարտի 1-ի իրադարձություններից հետ, նրան զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էր առաջադրվել, ինչից հետո նա կալանավորվել էր և դատապարտվել երկու տարվա ազատազրկման, սակայն համաներումով ազատ էր արձակվել։


 Պիտակներ
         Գրիգոր Ոսկերչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb