Մահացել է է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանյանը

Իրադարձային 14.08.2019   15:43   72
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կյանքի 81-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արտակ Ոսկանյանը։

Նա 1962 թ. ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ 1964-1970 թվականներին աշխատել է որպես «Գիտություն և տեխնիկա» ամսագրի ֆիզմաթ գիտությունների բաժնի, «Գարուն» ամսագրի գիտության բաժնի վարիչ, «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիր։ Հետագա տարիներին եղել է Հայկական հանրագիտարանի խմբագրության վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ, ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրեն, «Սովետական գրող» հրատարակչության մանկա-պատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1990 թվականից վարել է «Անահիտ», 2006 թվականից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրենի, 2003 թվականից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահի պաշտոնները։

1967 թվականից սկսած հրատարակել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2008) թատերագիտական էսսեն։ Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից։

Արտակ Ոսկանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին՝ ժամը 18.00-ից, Նոր Նորքի 5-րդ  զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ օգոստոսի 17-ին՝ նույն վայրից։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արտակ Ոսկանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon