Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին

Աշխարհ 24.02.2021   14:00   46

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ մահացել է ամերիկացի բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին

Ֆեռլինգետտին մահացել է տանը՝ Սան Ֆրանցիսկոյում, 101 տարեկան հասակում: Մահվան պատճառը թոքերի հիվանդությունն է եղել։

Իր կարիերայի ընթացքում բանաստեղծը հրատարակել է բանաստեղծությունների ավելի քան 30 ժողովածու: 1953 թվականին նա բացել է «Քաղաքային լույսեր» գրախանութը: Ինչպես նշվում է, Ֆեռլինգետտին պատկանում էր ամերիկացի հեղինակների բիտ-սերնդին՝ 1940-50-ականներ:


 Պիտակներ
         Լոուրենս Ֆեռլինգետտի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb