Մահացել է բանաստեղծ Ժակ Հակոբյանը

Իրադարձային 07.11.2019   16:01   81
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայտնել է բանաստեղծ և գիտնական Ժակ Հակոբյանի մահվան մասին, գրում է Asbarez-ը:

Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր խոսքում խորին ցավակցություն է հայտնել բանաստեղծի երեխաներին և հարազատներին:

Արևմտյան թեմի առաջնորդը հայտնել է, որ բանաստեղծի ցանկությամբ հոգեհանգիստը տեղի կունենա միայն ընտանիքի անդամների համար։

Իսկ հանրությունը բանաստեղծին կարող է հրաժեշտ տալ նոյեմբերի 11-ին՝ ժամը 4-7-ը՝ Mountain View Mortuary & Cemetery գերեզմանատանը:

Ժակ Հակոբյանը ծնվել է 1917 թվականին, Իսրայելում։ 1942 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ քիմիագետ-դեղագործի մասնագիտությամբ։ 1968 թվականից հաստատվել է Փասադենայում:

Հակոբյանի ստեղծագործության հիմնական թեման հայրենաբաղձությունն է, կարոտի, «նահանջի» մոտիվները։ 1950-ական թվականներին լույս է ընծայել կրոնական, աստվածապաշտպանական բնույթի երկերի ժողովածուներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ժակ Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon