Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

Իրադարձային 29.01.2019   11:30   262

Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս  մասին «Արևելք»-ը տեղեկացել է հանգուցյալի մերձավորներից:

Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է և Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց և հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011) և նա արտաքսվել է Հայաստան:

Վարուժան Կարապետյանը 65 տարեկան էր։



 Պիտակներ
         Վարուժան Կարապետյան, ԱՍԱԼԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon