Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Աշխարհ 05.10.2019   12:52   95
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Razm.info-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 2000թ․ ծնված Սարվան Ամիլ օղլու Բախշեյիշովը (Sarvan Amil oğlu Baxşeyişov)։

Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը՝ նշելով, որ Բախշեյիշովը մի քանի օր առաջ հուղարկավորվել է իր բնակավայր Աղդամի շրջանի Իմամգուլուբեյլի գյուղում։

Գյուղի ՏԻՄ ներկայացուցիչ Ալիհեյդար Մահարամովը կայքին հայտնել է, որ սկզբում զինծառայողի ընտանիքին էլ չեն հայտնել, թե մահվան պատճառը որն է, սակայն երեկ հրավիրել են ՏԻՄ՝ հավանաբար մահվան պատճառն ասելու, սակայն ինքը՝ Մահարամովը, տեղյակ չէ, թե ինչ են ասել։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին սոցցանցերի հայ օգտատեր Ալեն Ղուլյանը, հղում անելով ադրբեջանցի օգտատերերի գրառումներին, գրել էր Բախշեյիշովի մահվան մասին, նշելով, որ վերջինս մահացել է սեպտեմբերի 27-ին։

Հավելենք նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 38 կորստի մասին։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon