«Մահ Ամերիկային» նշանակում է Թրամփի, Բոլթոնի և Պոմպեոյի մահը. Խամենեի

Աշխարհ 09.02.2019   12:45   465

«Մահ Ամերիկային» նշանակում է Դոնալդ Թրամփի (ԱՄՆ նախագահ), Ջոն Բոլթոնի (ազգային անվտանգության խորհրդական)  և Մայք Պոմպեոյի (ԱՄՆ պետքարտուղար) մահը: Դա նշանակում է ԱՄՆ-ի կառավարիչների մահը, որոնք ներկայումս այդ մարդիկ են»: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, գրում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չարի մարմնացում է, իսկ «հետո դժգոհում են, թե ինչու ենք մենք կրկնում «Մահ Ամերիկային»:

««Ամերիկյան ռեժիմի գոյությունը միշտ էլ կախված է եղել ոտնձգություններից, որոնք ուղղված են սեփական շահերի պաշտպանությանը», - ասել է նա, հավելելով, որ իրանցի ազգը կրկնելու է «Մահ Ամերիկային», քանի դեռ Միացյալ Նահանգները չարության մարմնացումն են:

Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել չվստահել եվրոպացիներին, ինչպես և ամերիկացիներին:

«Միջուկային բանակցությունների ընթացքում՝ մի քանի տարի առաջ, պաշտոնյաների հետ մասնավոր հանդիպումների և հանրային հավաքների ժամանակ, ես հաճախ պնդում էի՝ մի վսահեք ամերիկացիներին, նրանց խոստումներին, ժպիտներին ու ստորագրություններին, նրանք վստահելի չեն: Այժմ նրանք, ովքեր այն ժամանակ վարում էին բանակցությունները, այսօր ասում են, որ ԱՄՆ-ն հուսալի չէ»:

«Նախ և առաջ, ես դիմում եմ ամերիկացիներին՝ «Մահ Ամերիկային» նշանակում է Թրամփի, Բոլթոնի և Պոմպեոյի մահը: «Մահ Ամերիկային»  նշանակում է մահ նրանց, ովքեր կառավարում են այդ երկիրը: Մենք չենք պատերազմում ամերիկացի ժողովրդի հետ»:



 Պիտակներ
         Իրան, ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb