ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքի նոր խախտումներ չի արձանագրել Իրանի կողմից

Աշխարհ 06.02.2020   22:22   448

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նոր խատխումներ չի արձանագրել այն ժամանակավանից ի վեր, ինչ Թեհրանը հայտարարել է սույն համաձայնագից շեղվելու հինգերորդ փուլի մասին:

Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով Քառնեգիի հիմնադրամում:

«Հինգերորդ քայլից հետո ոչ մի կարգի հետագա գործողություններ չեն եղել»,- ասել է նա: «Անշուշտ, նրանք շարունակում են ուրանի հարստացումը»,- հավելել է Գրոսին:

«Ես շարունակում են հետեւել, թե ինչ է տեղի ունենում Իրանում»,- նշել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը: «Իհարկե, մենք մեր տեսչական ստուգումները մեխանիկորեն չենք կատարում, լսում ենք՝ ինչ են ասում, եւ մենք պատրաստվում ենք ցանկացած հնարավոր հանգամանանքներին»,- նշել է նա:



 Պիտակներ
         ՄԱԳԱՏԷ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon