ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկում

Աշխարհ 09.09.2019   21:32   136
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հաստատել են Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկման փաստը: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստուգման ընթացքում պարզել են, որ անցած կիրակի օրվա դրությամբ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում «տեղակայել կամ տեղակայում Էր» IR-4 տեսակի 22 ցենտրիֆուգ, IR-5 տեսակի մեկ ցենտրիֆուգ, IR-6 տեսակի 30 ցենտրիֆուգ եւ IR-6s տեսակի երեք ցենտրիֆուգ, նշվում Է կազմակերպության հայտարարության մեջ:

ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտնում Է, թե Իրանն իրեն ծանուցել Է, որ մտադիր Է տեղակայել կասկադ, որը բաղկացած կլինի IR-4 եւ IR-2m տեսակի 164 ցենտրիֆուգներից:

AFP-ն նշում Է, որ նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը թույլ կտա Իրանին՝ հարստացված ուրանի պաշարներն ավելացնել մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում Է աշխարհի տերությունների հետ միջուկային համաձայնագրով` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) թույլատրված մակարդակը, որը կնքվել Է 2015 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon