ՄԱԳԱՏԷ․ Իրանը գործակալության տեսուչներին թույլ է տվել մուտք գործել երկու միջուկային օգյեկտներ

Աշխարհ 05.09.2020   10:40   64

Գործակալությունը նշել է, որ տեսուչներն արդեն մուտք են գործել երկու համալիրներից մեկը։ Իսկ այս ամիս տեսուչները մուտք կգործեն երիրորդ օբյեկտը և ուրանի նմուշառումը կիրականացնեն ըստ ծրագրի: 
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշված է, որ Իրանը շարունակում է  4,5 տոկոս ուրան հարստացնել, հավելելով, որ թույլատրելի չափը կազմում է 3,67 տոկոս:
ԸստՄԱԳԱՏԷ—ի  զեկույցի, ուրանի հարստացված պաշարների քանակը կազմում է 2,105 կգ, ինչը 534 կգ-ով ավել է գործակալության նախորդ եռամսյակային ներկայացրած զեկույցի համեմատ: Այս ցուցանիշը տասն անգամ գերազանցում է ՀԳՀԾ-ով թույլատրված չափը:
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է, որ Իրանի ծանր ջրի պաշարները 130 տոննայից պակաս են, ինչը թույլատրելի սահմանն է՝  ՀԳՀԾ-ով սահմանված իր պարտավորությունների կրճատման Իրանի առաջին քայլից հետո:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց  և եվրոպական երկրների կողմից  համաձայնագրով ստանձնած իրենց ֆինանսական  պարտավորությունները չկատարելու արդյունքում,  Իրանը նվազեցրեց ՀԳՀԾ-ի համաձայնագրով ստանձնած իր միջուկային պարտավորությունները:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb