Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահին մեղադրել է իր դեմ մահափորձ նախապատրաստելու համար

Աշխարհ 15.08.2019   12:35   112
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն (2002-2010 թվականներ) ծրագրել էր Կարակաս ուղարկել վարձկանների Բոլիվարական Հանրապետության ղեկավարին ֆիզիկապես վերացնելու նպատակով։

«Ես իմացա ծրագրի մասին, որը ղեկավարել է Ալվարո Ուրիբե Վելեսը՝ ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանսիսկո Սանտոյի մասնակցությամբ,- ասել է Մադուրոն, ում ելույթը հեռարձակվել է Twitterում: -Նախատեսվում էր Վենեսուելա ուղարկել 32 վարձկանի, որպեսզի փորձեին ինձ սպանել»:

Վենեսուելայի նախագահին պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի միջոցով սպանելու փորձը ձեռնարկվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին Կարակսում, երբ նա ելույթ էր ունենում Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման 81-ամյակին նվիրված արարողության ժամանակ:

Մադուրոն եւ երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չէին վնասվել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մադուրո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon