Մադուրոն դրական է գնահատել Բարբադոսում Գուայդոյի հետ նոր հանդիպման հեռանկարները

Աշխարհ 09.07.2019   23:04   180
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վենեսուելայի ընդդիմության և իշխանությունների միջեւ երկխոսության նոր փուլը, որն ընթանում է Բարբադոսում, կարող է ավարտվել համաձայնության ձեռքբերմամբ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Ես զեկույց ստացա մեր պատվիրակության ղեկավարից Բարբադոսում սկսված բանակցությունների գործընթացի մասին: Եվ այդ զեկույցը հույս է ներշնչում»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Periscope-ում:

«Մենք ունենք վեց կետից բաղկացած օրակարգ։ Եվ ես համոզված եմ, որ եթե մենք աշխատանեք այդ օրակարգով, եւ ամերիկացիները չմիջամտեն, մենք կհասնենք մասնակի համաձայնությունների ի բարօրություն Վենեսուելայի»,-ասել է Մադուրոն։

Նրա խոսքով՝ հուլիսի 8-ին կայացած հանդիպումը շարունակվել է հինգ ժամ:

Մայիսին Օսլոյում տեղի է ունեցել անուղղակի բանակցությունների երկու փուլ Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, որոնք կազմակերպվել էին եվրոպական երկրի կառավարության միջնորդությամբ:

Հուլիսի 7-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչները հայտնել են, որ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ընդդիմախոսները համաձայնվել են մասնակցելու Բարբադոսում իշխանությունների հետ նոր հանդիպմանը Նորվեգիայի միջնորդությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մադուրո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon