Մ․ Մելքումյան․ «Հայաստանը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ»

Քաղաքական 22.01.2019   11:08   352

Ստարսբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի առաջին օրը քննարկվել են Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Մինչ իր ելույթի հիմնական մասին անցնելը, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նախ կոշտ արձագանքել է ադրբեջանցի պատվիրակներ՝ Սեվինջ Ֆատալիևայի և Ռաֆաել Հուսեյնովի՝ Հայաստանում տեցի ունեցող գործընթացների վերաբերյալ արված արհամարական գնահատականներին:

Ստորև ներկայացնում ենք Մելքումյանի ելույթը:
«Հարգելի գործընկերներ
Անցած տարվա դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցան ժողովրդավարական` միջազգային նորմերին համապատասխան:
Նոր Ազգային ժողովում ներկայացված են երեք քաղաքական ուժեր: Այդ ընտրությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք տեղի ունեցան 2018 թ. ապրիլյան քաղաքական հեղափոխությունից հետո, որը վաղուց հասունացել էր և ժողովուրդը աջակցում էր դրա իրականացմանը:
Այժմ, երբ ձևավորվել է նոր պառլամենտը և արագ կձևավորվի նոր կառավարությունը՝ մեր երկրին անհրաժեշտ է տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն:
Այդ թեզն առաջին անգամ հռչակեց մեր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը, ով ոչ միայն դրա մասին հայտարարեց, այլև պրակտիկորեն քայլեր է ձեռնարկել Հայստանի Հանրապետություն մեծածավալ ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Այո՛ մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ և դրա համար այսօր կատարվում են համապատասխան օրենդրական և վարչարարական աշխատանքներ:
Կարճ ժամկետում կընդունվի նաև նոր հարկային օրենսգիրք, չկան արհեստական մենաշնորհներ, դատական համակարգն արդեն ունի որոշակի անկախություն:
Լրջագույն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի համար նաև ՀՀ-Եմ (CEPA) պայմանագրի գործարկումը, այստեղ քաղաքականին մարդու իրավունքներին, իրավականին զուգահեռ կա նաև տնտեսական լուրջ բաղադրիչ, որը թույլ կտա առավել ընդլայնել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները, լիարժեք օգտագործել GSP+ համակարգը, որի շրջանակներում դրանք այսօր դեռևս լիարժեք չի օգտագործվում:
Հարգելի գործընկերներ,
այսօր ցավոք, ինչպես Եվրոպայում, այնպես էլ մեր և աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ դեռևս չի նվազում սոցիալական լարվածությունը, բարձր է աղքատության մակարդակը և գործազրկությունը:
Ո՞րն է ամենաարադյունավետ դեղատոմսը դրանք հաղթահարելու համար:
Կարծում եմ ամենաարդունավետը՝ դա ժողովրդի աջակցությունն է և քաղաքական կամքը: Մեր երկրում այդ երկու գործոնները կարծես թե առկա են: Այսինքն մենք ունենք շանս՝ հաղթահարելու վերոնշյալ խնդիրները, թե որքան ժամկետում դա հնարավոր կլինի, ցույց կտա կյանքը և ժամանակը:
Ուստի, բոլորիս բարի երթ դեպի նոր նվաճումներ»:



 Պիտակներ
         Միքայել Մելքումյան, ԵԽԽՎ նիստ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon