M249 գնդացիր

Արսենալ 09.04.2021   22:30   1517

Գնդացիրը խմբային կամ անհատական աջակցման հրաձգային ավտոմատ զենք է, որը նախատեսված է տարբեր վերերկրյա, վերջրյա և օդային թիրախների խոցելու համար։ Հրաձգությունը գնդացիրից սովորաբար կատարվում է երկճղի հենակից կամ հաստոցից։ Աշխատանքի ավտոմատացումը սովորաբար ապահովվում է վառոդային գազերի էգերգիայի օգտագործմամբ, իսկ երբեմն էլ փողի հետհրման էներգիայի օգտագործմամբ։

Նույն տրամաչափի այլ հրաձգային զենքերից գնդացիրը տարբերվում է ավելի մեծ հեռահարությամբ և կրակի ավելի բարձր հաճախությամբ (րոպեում 500-1200 կրակոց)՝ շնորհիվ ավելի երկար ու ավելի զանգվածեղ փողի, ինչպես նաև ավելի տարողունակ պահեստատուփի կամ ժապավենի, ինչպես նաև ավելի հզոր էներգիայի մատակարարումով։

Կրակը գնդացիրից կարող է լինել երկճղի հենակից կամ հաստոցից, կարճ (մինչև 10 կրակոց) և երկար (մինչև 30 կրակոց) կրակահերթերով կամ անընդհատ կրակով։ Գոյություն ունեն գնդացիրներ, որոնք ունեն հնարավորություն օգտագործելու առանձին կրակոցներ կամ ֆիքսված երկարությամբ կրակահերթ:

Գնդացիրները հաճախ նաև տեղադրվում են ավիատեխնիկայի, զրահատեխնիկայի, նավերի և մեքենաների վրա` որպես լրացուցիչ սպառազինություն։ Ժամանակակից ձեռքի և միասնական գնդացիրների նշանառության հեռավորությունը սովորաբար կազմում է մինչև կիլոմետր` օգտագործելով բաց նշանառություն և մինչև երկու կիլոմետր՝ օպտիկական նշանառությամբ:


 Պիտակներ
         գնդացիր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb