Լյումպեն․ ո՞վ է նա

Խմբագրական 07.12.2019   22:00   24128

Վերջին տարիներին հայրենի վերլուծաբաններն ավելի ընդգծված ու անվերապահորեն օգտագործում էին երկու բառ՝ բնորոշելու Հայաստանում հասարակական տրամադրություններն ու հասարկության զգալի հատվածի՝ իրենց համոզմամբ, իրական որակները։ «Լյումպեն» և «մարգինալ»։

Եթե հետադարձ հայացք գցենք ոչ վաղ անցյալի «լուրջ դեմքով» արված վերլուծականներին (էլ չասած «լուրջ դեմքերի» ֆեյսբուքյան գրառումներին), ստացվում է, որ մինչև իշխանափոխությունը մեր երկրում մի ստվար զանգաված եղել է լյումպենացված, իսկ իրավիճակը խորքային կերպով հասկանալ փորձողների հիմնական մասը՝ մարգինալ։ Ու ստացվում է, որ՝ կամ սիրո ու համերաշխության հեղափոխությունը լյումպենի ու մարգինալների ձեռքի գործն է, կամ էլ տվյալ որակումները տարիներ շարունակ սխալ են եղել։

Մեծ հաշվով՝ վիրավորական։

Լյումպենը՝ առաջացել է գերմաներեն Lumpen-ից՝ «ցնցոտի»։ Առաջին անգամ այս եզրույթը շրջանառության մեջ դրեց Կարլ Մարքսը։ Փիլիսոփան այս բառով բնութագրել է պրոլետարիատի ամենաստորին շերտերը։ Այնուհետև լյումպեն անվանում էին հասարակության բարոյալքված հատվածին՝ աղքատներ, անօթևաններ․․․

Մի խոսքով՝ կյանքի հատակին հայտնվածներ։ Ուշագրավ է, որ բազմիցս ենք լսել ու տեսել ենք, թե ինչպես է հարգարաժան պարոնի/տիկնոջ խելոք ճառերում նախորդ (նախորդի նախորդ) իշխանությունների հասցեին արվող գնահատականներում հնչում «լյումպենացված հասարակություն» գնահատականը․․․

Լյումպեն, թե՞ մարգինալ։ Ուշագրավ է, որ հաճախ «լյումպեն» բառը երբեմն օգտագործվում է որպես «մարգինալ» բառի հոմանիշ։ Արդարության համար նշենք, որ դա բնորոշ է ոչ միայն մեր մտածողներին։

Մարգինալ (առաջացել է լատիներն (margo-եզր բառից)՝ մարդ, որը գնտվում է տարբեր սոցիալական խմբերի սահմանին (եզրին)։ Օրինակ՝ պարկեշտ ընտանիքի զավակը հայտնվում է փողոցային խուժանի կամ ընտրակեղծարարների ազդեցության տակ։ Սակայն, երիտասարդն, այդպես էլ մինչև վերջ չդարձավ «նրանցը», միևնույն ժամանակ էլ, նրան հնարավոր չէ բնութագրել, որպես պարկեշտ անձնավորություն։ Այսպիսի մարդուն համարձակ կարելի անվանել մարգինալ, մինչև որ նա չգտնի հասարակության մեջ իր իրական տեղը։

Եվ ուրեմն՝ արդյո՞ք մեր հասարակության մի զգալի հատված լյումպենացված է, և արդյո՞ք թավշյա իշխանափոխությունը մարգինալների ձեռքի գործն էր, որոնք վերջապես գտան իրենց տեղը․․․

Վ․ Մարգարյան



 Պիտակներ
         մարգինալ, լյումպեն, Վ․ Մարգարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb