Լը Պեն․ «Թուրքիայի նախագահը դիմում է սադրանքների»

Իրադարձային 14.09.2020   15:47   33

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը սատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։

Լը Պենը նշել է, որ չնայած Մակրոնի հետ ունեցած միլիոնավոր տարաձայնություններին, այնուամենայնիվ վճռականորեն աջակցում է նրա այն հայտարարությանը, ըստ որի՝ Էրդողանը սադրիչ գործողություններ է իրականցնում։

Նրա խոսքով՝ Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահի սպառնալիքներն իրականում թիրախավորում են Ֆրանսիային։ 

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան անընդունելի կերպով  Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում։

«Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, ինչը հարիր չէ [Թուրքիայի նման] մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին»,-ասել էր Մակրոնը։ 

Մակրոնի հայտարարությանը անդրադարձել էր նաև Էրդողանը։ Նա մասնավորապես ասել էր․ «Հեռու մնացեք Թուրքիայից ու թուրք ժողովրդից»։ Նա հիշեցրել է Ալժիրի պատերազմն անկախության համար, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և որոնցից շատերի արյունն, ըստ Էրդողանի, Ֆրանսիայի ղեկավարության ձեռքին է:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Լը Պեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb