Լվովի մերձակայքում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով 3 մարդ զոհվել է

Աշխարհ 04.10.2019   17:36   67
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ուկրաինայում առնվազն երեք մարդ է զոհվել հոկտեմբերի 4-ի առավոտյան «Լվով» միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա Ան-12 բեռնատար ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով, ևս երեքը տուժել են, երկու մարդու ճակատագիրն անհայտ է:

Այդ մասի հաղորդվում է հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքում:

«Ժամը 9:00-ի դրությամբ պարզվել է, որ օդանավում եղել է ութ մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամ և բեռն ուղեկցող մեկ մարդ: Ինքնաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել է երեք հոգի, տուժել է երեք մարդ, երկու հոգու ճակատագիրն անհայտ է: Վթարային-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ուկրաինա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon