Լսարանի էֆեկտ

Հոգեբանական 09.10.2019   23:04   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լսարանի էֆեկտ․այլ կերպ կոչվում է նաև Զայոնցի էֆեկտ, սոցիալ-հոգեբանական ֆենոմեն է, որը ցույց է տալիս կողմնակի անձի ներկայության ազդեցությունը մյուս անձի վարքի վրա։ 

Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում շրջակա միջավայրի անձանց ուշադրությանը իրենց նկատմամբ։ Ոմանք անհանգստանում են, կարմրում, ամաչում, իսկ ոմանք էլ հակառակը՝ ոգևորվում են դրանից և էներգիա են ստանում։ Նման տարբերությունների հիմքում կարող են լինել անձի ինքնագնահատականը, խառնվածքի տեսակը, բնավորության առանձնահատկությունները և այլն։

Բացի այդ՝ միևնույն անձը որոշ իրավիճակներում կողմնակի անձանց ներկայությամբ կորցնում է իրեն, իսկ որոշ դեպքերում հակառակը՝ դառնում է ինքնավստահ։ Ուստի պարզ է դառնում, որ որոշ դեպքերում կողմնակի անձանց ներկայությունը կարող է բարձրացնել կատարվող աշխատանքի արդյունավետությունը, իսկ որոշ դեպքերում՝ նվազեցնել։ Ֆլոյդ Օլպորտը 1920 թվ․-ին վերլուծելով այդ երևույթը այն անվանեց «Լսարանի էֆեկտ»։ Ըստ այդմ՝ կողմնակի անձի ներկայության դեպքում մյուս անձի կողմից կատարվող գործունեության արդյունավետության բարձրացումը կոչվեց սոցիալական ֆասիլիտացիա, իսկ արդյունավետության նվազումը՝ սոցիալական արգելակում։ Չնայած այս եզրույթների հեղինակը Ֆ․Օլպորտն է, այնումենայնիվ՝ սրանց տեսական բացատրությունը առաջինը տվեց Ռ․ Զայոնցը, ում անունով էլ Լսարանի էֆեկտը ստացավ իր երկրորդ անվանումը։ 

Այսպիսով՝ Լսարանի էֆեկտ է կոչվում այն ազդեցությունը, որը թողնում են մարդու գործունեության վրա այլ անձանց ներկայության դեպքում։ Այդ ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Շնորհիվ բազմաթիվ հետազոտությունների բացահայտվել է, որ եթե մարդը հեշտ և իր համար ծանոթ  աշխատանք է կատարում, ապա այլ անձանց ներկայության դեպքում բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, քանի որ անձը դիտորդներին մղում է ճիշտ ռեակցիաների ձևավորման։ Եթե հակառակը՝ աշխատանքը բարդ է և անծանոթ, ապա այլ անձանց ներկայությամբ աշխատանքի վերջնարդյունքը դառնում է վատը՝ մղելով ոչ ճիշտ ռեակցիաների։

Կատարված լրացուցիչ հետազոտությունների արդյունքում բացահայտվել են Լսարանի էֆեկտի հետևյալ ազդեցությունները

  1. ազդեցություն կարող է ունենալ ոչ թե ցանկացած դիտորդ, այլ նրանք, ովքեր անձի կողմից դիտարկվում են կոմպետենտ և հեղինակավոր, ովքեր կարող են տալ գնահատականներ։  Որքան բարձր է դիտորդի հեղինակությունը՝ այնքան ավելի շատ է դրսևորվում Լսարանի էֆեկտը։
  2. ազդեցությունը ավելի շատ է, երբ խնդիրը ավելի բարդ է։ Նոր հմտություններն ու կարողություններն ավելի շատ են ենթարկվում Լսարանի էֆեկտին և տանում են արդյունավետության նվազման, քան հին ու պարզ հմտությունները, որոնց դեպքում արդյունավետությունը բարձրանում է։
  3. մրցակցային և համատեղ կատարվող գործունեության ժամանակ, որի դեպքում դիտորդների քանակի ավելացմանը զուգընթաց ավելանում է  նաև Լսարանի էֆեկտը, ընդ որում և՛ դրական, և՛ բացասական ուղղությամբ։
  4. Զայոնցի էֆեկտը ենթարկվում է Յերքս-Դոդսոնի օրենքին․ դիտորդը ավելացնում է գործունեություն կատարողի մոտիվացիան, որի արդյունքում կարող է նկատվել չափազանց բարձր արդյունավետություն կամ չափազանց բարձր մոտիվացված վիճակ, որը կարող է տանել գործունեության խափանման։

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon