Լրատվամիջոցներով մանիպուլյացիայի ենթարկելու 10 եղանակ

Մտորման համար 23.05.2020   22:15   1316

Նոամ Չոմսկին, ում մասին «Նյու Յորք Թայմս Բուք Ռեվյուն» մի անգամ գրել է․ «Եթե դատենք նրա գաղափարների էներգիայից, նորույթից ու թափից, Նոամ Չոմկսկին այսօր ապրող ինտելեկտուալներից երևի ամենակարևոր դեմքն է», նշել է «զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ մանիպուլյացիայի ենթարկելու 10 եղանակները»։

Ահա այդ 10 եղանակները.

Ուշադրությունը շեղել

Քաղաքացիներին՝ գիտության ու մշակույթի վերջին ձեռքբերումներին ծանոթանալու հնարավորություն չտալու համար զանգվածային ինֆորմացիայի միջոցներն օգտագործում են կարևոր խնդիրներից ուշադրությունը շեղելու ու այն աննշան ասպեկտներին տեղափոխելու մեթոդը կամ հակառակը՝ ուշադրությունը հատուկ ստեղծված ու ուռճացված ինֆորմացիայի վրա կենտրոնացնելու մեթոդը։

«Անընդհատ շեղել քաղաքացիների ուշադրությունն իրական սոցիալական խնդիրներից՝ այն ուղղելով իրական նշանակություն չունեցող թեմաների վրա։ Հասնել նրան, որ մարդիկ անընդհատ ինչ-որ բանով զբաղված լինեն ու ժամանակ չունենան մտածելու համար» (հատված «Հանգիստ պատերազմների համար լուռ զենք» գրքից):

Խնդիր ստեղծել, ապա այն լուծելու համար եղանակ տրամադրել

Այս մեթոդը անվանում են նաև «խնդիր-արձագանք-լուծում»։ Այն արդյունավետ է մի դեպքում, երբ հասարակությունը նախաձեռնություն է ակնկալում իշխող շրջաններից։ Սկզբում լուծում պահանջող իրավիճակ է ստեղծվում (որպես նման խնդիր կարող է հանդես գալ հանցագործությունների աճը, ահաբեկչական գործողությունը, գների աճը և այլն): Դրան հետևում է խնդրի համակողմանի քննարկումը, որից հետո երկրի ղեկավարությունը կամ իշխող ուժը լուծում է առաջարկում ստեղծված իրավիճակին։ Նման մոդելի բնական արձագանքը կլինի հեղինակությունների բարձրացումն ու ղեկավարությանն ուղղված աջակցությունը, ինչպես նաև անպիտան համակարգերի ու խանգարող անձանց հեռացումը։

Աստիճանական կիրառման եղանակը

Այս մեթոդն օգտագործվում է այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտ է, որ հասարակությունն ընդունի ժողովրդականություն չվայելող չափանիշը։ Դրա համար լրատվամիջոցները խիստ միջոցառումների անհրաժեշտությունը մարդկանց գիտակցության մեջ արմատավորում են օր օրի, տարեցտարի։ Հենց նման ձևով են մարդկանց փաթաթվել 80-90-ականների անցյալ դարի նոր սոցիալ-տնտեսական պայմանները (նեոլիբերալիզմ)։

Անկայունությունը, զանգվածային գործազրկությունը, աշխատավարձը, որը արդեն չի ապահովում արժանապատիվ կյանքը, անվստահությունը և մի շարք այլ գործոններ վաղուց հեղափոխությունների պատճառ կարող էին դառնալ, եթե չլիներ լրատվամիջոցների աստիճանական կիրառման եղանակը։

Իրագործումը հետաձգել

Ժողովրդականություն չվայելող, անընդունելի որոշումն անցկացնելու մյուս եղանակն այն է, որ այն մատուցես որպես «անհրաժեշտություն» ու այդ պահին ստանաս մարդկանց համաձայնությունը այն ապագայում իրագործելու համար։ Ավելի հեշտ է ինչ-ինչ զոհաբերությունների համաձայնել ապագայի, քան ներկայի համար։

Դրա հետ մեկտեղ՝ հասարակությունը վստահ է, որ մինչև վաղը ամեն ինչ դեպի լավը կարող է փոխվել, իսկ երբ «վաղը» գալիս է, անընդունելի որոշումն արդեն նման կտրուկ բացասական արձագանքի չի արժանանում։

Դիմել ինչպես փոքր երեխաներին

Լայն հասարակության համար նախատեսված պրոպոգանդիստական ելույթների մեծամասնության մեջ այնպիսի փաստարկներ, կերպարներ, բառեր ու ինտոնացիաներ է օգտագործվում, կարծես խոսքը դպրոցական տարիքի երեխաների մասին է։

Ինչքան համառորեն է ինչ-որ մեկը փորձում ունկնդրին մոլորության մեջ գցել, այնքան շատ է նա փորձում օգտագործել ինֆանտիլ խոսքային դարձապտույտները։ Ինչո՞ւ։ Եթե ինչ-որ մեկը մարդուն դիմում է այնպես, կարծես նա 12 տարեկան է կամ ավելի փոքր, ապա ներշնչման ուժով տվյալ մարդու արձագանքի կամ պատասխանի մեջ ամենայն հավանականությամբ պետք է բացակայի քննադատական գնահատականը, ինչը բնութագրական է 12 կամ ավելի փոքր տարիքի երեխաներին։

Ավելի շատ հենվել հույզերի, զգացմունքների, քան մտածողության վրա

Հույզերի վրա ներգործելը դասական մեթոդ է՝ ուղղված նրան, որ արգելափակվի մարդկանց ռացիոնալ վերլուծելու ունակությունը և արդյունքում ընդհանրապես տեղի ունեցողի քննադատական իմաստավորման կարողությունը։ Մյուս կողմից էլ՝ հուզական գործոնն օգտագործելը թույլ է տալիս բացել դեպի ենթագիտակցություն տանող դուռը, որպեսզի հնարավոր դառնա այդտեղ «խցկել» համապատասխան մտքերը, ցանկությունները, վախերը, մտավախությունները կամ վարքի մոդելները։

Մարդկանց անգիտության մեջ պահել՝ կուլտի վերածելով միջակությունը

Իրավիճակը չհասկանալը, դատարկ քննարկումներին մասնակցությունը, կրթության ցածր մակարդակը ու միջակությունը հզոր զենք են լրատվամիջոցների ձեռքերում։ Կամքին ենթարկելն ավելի հեշտ է ստացվում, եթե ձեռքերում «լսող նյութ» ունեք։ «Հասարակության ցածր դասերին տրամադրվող կրթության որակը պետք է հնարավորինս աղքատ ու ցածր մակարդակի լինի, որպեսզի հասարակության ցածր դասերը բարձրից տարանջատող անտեղյակությունը մնա մի մակարդակի վրա, որը չկարողանան հաղթահարել ցածր դասերը»։

Մարդկանց դրդել հիանալ միջակությամբ

Մինչ ընթերցողներն ու ունկնդիրները զարմանում են, թե ինչպես է լույս աշխարհ գալիս հիմարությունը, գռեհկությունն ու անդաստիարակությունը, այդ նույն հատկանիշները որոշիչ են դառնում հասարակական կարծիքի ձևավորման հարցում։ Իսկ այդ հատկանիշների առկայության դեպքում մանիպուլյացիայի ենթարկելն ավելի հեշտ է, քան անկախ կարծիք ունենալու ու մտավորական լինելու դեպքում։

Սեփական մեղքի զգացումն ուժեղացնելը

Հոգեթերապևտները լավ գիտեն, որ մեղքի զգացումը այն «կարթն» է, որն ընկնում են նույնիսկ ամենաուժեղ մարդիկ։ Նա, ով ունի այդ «կարթը», կարող է ուղղություն տալ ու պայմաններ թելադրել։ Եթե լրատվամիջոցներին հաջողվի ստիպել մարդուն հավատալ, որ միայն ինքն է մեղավոր իր դժբախտությունների համար, այդ ժամանակ հնարավոր կդառնա նրան քաղաքական կամ տնտեսական ուժով պայքարից հեռացնելը։ Դժբախտությունների մեջ սեփական անձին մեղադրելը հաճախ ապատիայի ու սոցիումի անգործությանն է հանգեցնում։ Եվ այդ ժամանակ նրան կառավարելն ավելի հեշտ է դառնում։

Մարդկանց մասին իմանալ ավելին, քան նրանք իրենց մասին գիտեն

Գիտական ձեռքբերումների ու առաջանցիկ տեխնոլոգիաների շնորհիվ լրատվամիջոցներն իրենց տրամադրության տակ սոցիումի մասին այնպիսի գիտելիքներ ունեն, որոնք օգնում են առաջ անցնել ու կանխատեսել հասարակության միտումներն ու հնարավոր արձագանքները։ Իսկ սա նշանակում է, որ մեծ մասամբ համակարգը ավելի մեծ իշխանություն ունի ու ավելի մեծ չափերով է ղեկավարում մարդկանց, քան նրանք իրենք իրենց։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Նոամ Չոմսկի, մեդիադաշտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon