Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ. վարչապետի խոսնակ. 168.am

Իրադարձային 01.04.2020   13:44   136

Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ընդունել է նոր որոշում ։

Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որը ներառում է աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի և ավարտի ժամերը, տեղեկանքի գործողության ժամկետը:

Լրագրողների աշխատանքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու խնդրանքով 168.am-ը դիմել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին:

Մանե Գևորգյանի խոսքով՝ նախկինում էլ, թեպետ լրագրողական բեյջը տեղաշարժի որոշ ազատություն տալիս էր, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր նաև տեղաշարժի թերթիկի առկայությունը, և այժմ, փաստորեն, անհրաժեշտ է նաև գործատուի կողմից տրված տեղեկանքը, որը ձեռք բերելու ժամանակ լրագրողներն ունեն այսօր մինչև կեսգիշեր:

«Կարող եք տպել, տանել տնօրենի մոտ, նա սարքի, տա: Կարող եք ուղղակի թերթիկի վրա գրել այդ անհրաժեշտ տվյալները, տանել տնօրենին, նա լրացնի, ստորագրի ու տա ձեզ` որպես լրագրողի»,- ասաց վարչապետի խոսնակը` հավելելով, որ լրատվամիջոցից ընդամենը մեկ հոգի կարող է գնալ գործատուի մոտ, բոլորի քանակով լրացվի ու ստորագրվի այդ, ու ինքն էլ մյուսներին բաժանի՝ ըստ անհրաժեշտության:

Մանե Գևորգյանի պարզաբանմամբ՝ ամեն օր պետք չի լրացնել այդ տեղեկանքը, անհրաժեշտ է սոսկ մեկ անգամ գրել, թե որքան օրերի համար է տրվում տեղեկանքը, ու լրացնել մնացած տվյալները:

«Եթե հնարավոր է տնից աշխատել, պետք է տնից աշխատել, իսկ եթե խիստ անհրաժեշտ է, որ աշխատանքի նպատակով անձը տնից դուրս գա, ուրեմն պետք է ունենա այդ տեղեկանքը»,- եզրափակեց Մանե Գևորգյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



 Պիտակներ
         լրագրող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon