«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա հաշվետվությունը

Իրադարձային 18.12.2019   10:42   189

2019թ. աշխարհում սպանվել է 49 լրագրող, ևս 389-ը բանտերում են, իսկ 57-ն էլ պատանդ է վերցված, հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա հաշվետվությունը: 

Այս տարի սպանված լրագրողների թիվը ամենափոքրն է 2003 թվականից ի վեր: Ցուցանիշը 44 տոկոսով քիչ է նախորդ տարվա համեմատ: Այս ցուցանիշը, նախ և առաջ, ռազմական գործողություններում զոհված լրագրողների թվի նվազման արդյունք է: Միևնույն ժամանակ, մահացած լրագրողների թիվը այն երկրներում, որտեղ պատերազմ չկա, մնում է նույնը, ինչ նախորդ տարիներին: 

Զեկույցում նշվում է նաև, որ այս տարի ձերբակալված լրագրողների թիվը նախորդ տարվա համեմատ 12 տոկոսով մեծ է անցած տարվա համեմատ: Նրանց գրեթե կեսը պահվում է Չինաստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից: 

Ավելի վաղ Press Emblem Campaign-ը հայտնել էր, որ 2019թ. զոհվել է ԶԼՄ-ների ավելի քան 70 աշխատակից ողջ աշխարհում: Ընթացիկ տարվա ցուցանիշը պակաս է 2018-ի համեմատ, երբ զոհվել էր 113 մարդ: 



 Պիտակներ
         «Լրագրողներ առանց սահմանների»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon