Լրագրողի արձանը գողացած անձինք ձերբակալվել են

Իրադարձային 31.03.2021   11:10   39

Երևանում Լրագրողի արձանը գողացած անձինք ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:  

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին մարտի 25-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվողՍուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը: Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով,բաժին բերման են ենթարկվել 45 և 42 տարեկան երկու տղամարդ՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են:  Կատարվում է նախաքննություն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb