Լրագրողական մրցույթի արդյունքների ամփոփում

Իրազեկիչ 23.12.2019   10:36   173
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2019 թվականի դեկտեմբերի 23-ին Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության` ՀՀ-ում մարդկանց շահագործման երեւույթը եւ դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթի արդյունքների ամփոփումը եւ մրցանակների հանձման արարողությունը:

Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երեւույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաեւ այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկային թրաֆիքինգի երեւույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երեւույթի եւ դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

Մրցույթին ներկայացվել են 2019 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող լրագրողական նյութերը հետեւյալ անվանակարգերում.

Հեռուստա/ռադիո արտադրանք,

Տպագիր եւ էլեկտրոնային նյութեր:

Ներկայացված աշխատանքները գնահատվել է ժյուրիի կողմից, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով փորձագետներից եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները դիտարկվել եւ գնահատվել են ժյուրիի կողմից մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երեւույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon