Լրագրողական գործունեության հոգեբանությունը ժամանակակից ԶԼՄ գործունեության համակարգում

Հոգեբանական 03.09.2019   23:22   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լրագրողական գործունեության հոգեբանությունը կամ, ինչպես հաճախ ընդհանրացված անվանում են, լրագրության հոգեբանությունը համեմատաբար երիտասարդ գիտություն է։ Այն ձևավորվել և զարգացել է զանգվածային հաղորդակցման խողովակների կատարելագործմանը զուգահեռ։

Այսօր հաճախ այս գիտությունը անվանում են նաև «մեդիահոգեբանություն»։ Սակայն, այնուամենայնիվ, եթե դիտարկենք լրագրությունը որպես ոցիալական ինստիտուտ, որը զարգանում է ոչ միայն զանգվածային հաղորդակցման կոնտեքստում, ապա, ամենյն հավանականությամբ, ճիշտ կլինի գործածել հենց «լրագրության հոգեբանություն» եզրույթը, որովհետև «մեդիահոգեբանությունը» ավելի շատ բնորոշում է, այսպես ասած, տեղեկատվական գործունեության «ինստրումենտալ» մասը։ Չի բացառվում, որ մշտապես զարգացող տեխնոլոգիաները, օրինակ՝ տեքստի անծայրածիրությունը և նրա մեկնաբանման փոփոխականություննրը, որոնք այսօր հստակ կերպ դրսևորվում են համացանցում, ժամանակի ընթացքում հավասարեցնում են լրագրությունը և «հեղինակայինը»։

Ինչպես վկայում է նորագույն փորձը՝ զանգվածային հաղորդակցման խողովակների զարգացման հիմնական խնդիրը կայանում է հենց նրանում, որ այդ տեխնոլոգիաները զարգանում են ավելի արագ, քան մասայական «տեղեկատվական գիտակցության» ձևավորման գործընթացները։ Իսկ այն, ինչպես հայտնի է, իր մեջ ներառում է ինֆորմացիայի ստեղծման, փոխանակման, տարածման և յուրացման գործընթացի իրականացման հատուկ ունակությունների և հմտությունների ըմբռնումը։

Ընդ որում՝ մեր հասարակությունում ինֆորմացիային դեռևս վերաբերվում են կա՛մ որպես բնական, ակներև դրսևորման, որը չի ենթադրում հատուկ ուշադրություն, կա՛մ որպես ինչ-որ վտանգավոր, խմբագրման և չափավորման կարիք ունեցող բանի։

Միամտություն կլինի կարծել, որ ԶԼՄ-ն «ինքնուրույն» է և կարող է դառնալ տեղեկատվական հասարակության միակ կամ նույնիսկ գլխավոր գործոնը: Առաջին հերթին, ԶԼՄ-ի անկախությունը հնարավոր չէ նրա կառավարման գաղափարական, տնտեսական կամ այլ գործոնների դեպքում, երկրորդ հերթին՝ անկախությունը ենթադրում է տարբեր տեսակետների, գնահատականների, կարծիքների ամբողջ երանգների արտացոլում, այդ թվում՝ ԶԼՄ-երի վիճակի մասին։

Այսպես, տպագիր թերթրի խմբաքանակի կտրուկ նվազումը կապված է ոչ միայն ցանցային և թվային տեխնոլոգիաների զարգացման հետ, այլ նաև բազմաթիվ տպագիր հրատարակումների նկատմամբ հետաքրքրության անկումով։

Նրանց պարունակությունըմ որպես կանոն, կրում է տեղեկատվական բնույթ, վերլուծական նյութերը տարբերվում են ոչ ապացուցողականությամբ, գնահատականների նախապաշարմունքով և պարունակում են տարրական սխալներ։

Մյուս ծայրահեղությունը ժամանցային բնույթի տեսքստերի ոչ համամասնորեն մեծ քանակն է։ Քիչ են տարերվում նաև տպագիր թերթերի էլեկտրոնային տարբերակները, որովհետև հաճախ հանդիսանում են տպագիր տարբերակների թերությունների հայելային արտացոլումը։

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon