Լքված քաղաքներ․ Կայակեյ, Թուրքիա

Art News 05.07.2020   22:00   1553

Թուրքիայում գտնվող լքված Կայակեյ քաղաքը անգին ճարտարապետական համալիր է, որի ամեն մի մասնիկը պատմության յուրատեսակ մարմնավորում է։ Դեռ հարյուր տարի առաջ դատարկված քաղաքի տեղում մարդիկ էին ապրում։ Քաղաքը ձևավորվել է անջատ քրիստոնյաներից ու հույներից։ Կայակեյի մասշտաբները հսկայական են։ Նրա տարածքի վրա ավելի քան 3500 հին շինություններ են հաշվվում, որոնց մեծ մասը կառուցված է քարից ու շատ լավ պահպանվել է մինչև մեր օրերը։

Դատարկված այս բնակավայրը գտնվում է հայտնի հանգստյան Ֆեթհիե քաղաքից ոչ հեռու, այնպես որ՝ այն մշտապես զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։ Քաղաքը դատարկվել է 1923 թվականին, նրա բնակիչները մասնակից են դարձել բնակչության թուրք-հունական փոխանակությանը։ Այն բանից հետո, երբ բոլոր մարդկանց դուրս են հանել քաղաքից, նրանց տները զբաղեցնել ցանկացողներ այդպես էլ չեն գտնվել, այդ իսկ պատճառով ամուր քարե շինությունները շարունակում են ամայի մնալ ու աստիճանաբար քանդվում են։

Զբոսաշրջիկներին դատարկված քաղաք գրավում է տեսարժան անկյուններում զբոսնելու, Taksiyarhis և Panaghia Pyrgiotissa եկեղեցիները տեսնելու հնարավորությունը։ Տեղի բնակիչների ու իշխանության ներկայացուցիչների ջանքերով Կայակեյը վերականգնվել է ավերակներից, ու հիմա ամեն օր արտասահմանցի հյուրերի համար էքսկուրսիաներ են կազմակերպվում։ Հին քաղաքին մոտ ռեստորաններ ու խանութներ կան, և կարելի է ասել, որ մոռացված քաղաքը հիմա մի փոքր կյանք է ստացել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         լքված քաղաքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb