Լքված քաղաքներ․ Բոդի, ԱՄՆ

Art News 10.09.2020   22:00   1573

Քաղաք-ուրվական Բոդին Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմական հուշակոթողներից մեկն է։ Այն համարձակ կարելի է անվանել մոլորակի ամենատպավորիչ լքված քաղաքներից մեկը։

Փոքրիկ այս քաղաքը հիմնադրվել է 1876 թվականին հայտնաբերված ոսկու հանքերի կողքին։ 4 տարվա ընթացքում «Ոսկու տենդի» հետ կապված քաղաքի բնակչությունն աճել է՝ հասնելով 10․000-ի։ Քաղաքի մասշտաբները արագ աճել են, իսկ զարթոնքի շրջանում նրա տարածքում 60-ից ավելի բար ու խաղատուն է գործել, այն նաև հիանալի չինական թաղամաս է ունեցել։

Ներկայումս քաղաքի որոշ տներ, խանութներ ու բարեր պահպանել են իրենց նախնական տեսքը։ Քաղաքում պահպանվել է նաև հին հանքահորը, որը բաց է զբոսաշրջիկների հետազոտության համար։

Բոդիի ամենահետաքրքիր ու գրավիչ շինությունը 1882 թվականին կառուցված եկեղեցին է, ինչպես նաև Ջեյմս Քեյնի առանձնատունը, որի մեջ, եթե հավատալու լինենք տեղական լեգենդներին, ուրվականեր են ապրում։ Առանձնատան պատուհաններից ներս անսովոր կերպարանքներ են երևում, իսկ երեկոյան ժամերին այնտեղից երբեմն երաժշտության ձայներ են լսվում։ Եվ սա միայն գաղտնիքների փոքր մասն է, որը թաքցնում է զարմանալի Բոդի քաղաքը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         լքված քաղաքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb