Lույսի ներքո քնելը վնասակար է

Առողջական 01.06.2021   20:30   610

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ճապոնական Նառա քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ անգամ թեթև լույսի առկայությունը քնի ժամանակ կարող է բերել սրտի վտանգավոր հիվանդությունների և կաթվածի: 

Մասնագետները երեք տարի շարունակ հետազոտել են 989 կամավորի: Գիտափորձի ընթացքում քնած մարդկանց գլխավերևում միացրած լամպ էին դնում, որի լույսը ուղղում էին առաստաղին:

Հետազոտության արդյունքներով հստակ կապ է հայտնաբերվել գիշերային լուսավորության և աթերոսկլերոզի զարգացման միջև:

Փակ կոպերի միջով լույսի ներթափանցումը նվազեցնում է մելատոնինի մակարդակը, որը հայտնի է որպես «գիշերվա հորմոն»: Արդյունքում խախտվում է ողջ օրգանիզմի աշխատանքը, ինչը հետագայում կարող է հանգեցնել սրտի հետ կապված տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ կաթվածի:


 Պիտակներ
         քնել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb