«Լույս հավիտենական» համերգին կհնչեն Մաշտոցի շարականներն ու Կոմիտասի գործերի հիման վրա գրված երգաշարը

Art News 06.04.2021   18:30   39

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին  «Լույս հավիտենական» խորագրով համեգային ծրագրի շրջանակում իր մեկնությամբ կներկայացնի «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ»,
«Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքերը:

Երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Ինձ համար Մաշտոցն ու Կոմիտասը հայկական ինքնության բանաձևողներից են:
Հինգերորդ դարում գրված մեսրոպյան շարականն ու կոմիտասյան բանաստեղծական խոսքն այդ ինքնության ստեղծագործական դրսևորումներն են»,- նշում է Արծրունին:

Համերգին կմասնակցեն երգչուհի Աննա Մայիլյանը, ազգային փողային նվագարանների կատարող Նորայր Քարտաշյանը, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, «Սաղմոսերգու» (գեղ. ղեկավար և խմբավար Վահե Բեգոյան) և «Շողակաթ» (խմբավար Կարինե Եզեկյան) երգչախմբերը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):


 Պիտակներ
         շարականներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb