«Լուսավոր Հայաստան»-ն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով

Քաղաքական 17.11.2020   11:58   37

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրի Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«18:30 հրավիրում ենք արտահերթ նիստ, այդ նիստի ժամանակ առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունեն: Ռազմական դրությունը հայտարարվել է երկրում մոբիլիզացիայի համար: Մոբիլիզացիան ավարտվել է: Խնդրում եմ գալ այդ նիստին ու ռազմական դրությունը հանելու համար կողմ քվեարկել»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկեց միասին նախագիծ կազմել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության հետ կապված ու մեկ այլ արտահերթ նիստում քննարկել նաև այդ հայտարարության հարցը:

Հայաստանում ռազմական դրություն հայտարարվել է սեպտեմբերի 27-ին։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb