Լուսավոր Հայաստան Կուսակցության՝ ALDE-ին անդամակցելու դիմումն ընդունվել է

Քաղաքական 17.01.2019   13:02   269

Լուսավոր Հայաստան Կուսակցության՝  «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը (ALDE)  անդամակցելու դիմումն ընդունվել է:

Կուսակցությունն ստացել է պաշտոնական նամակը եվրոպացի գործընկերներից, որում մասնավորապես ասվում է.

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) Բյուրոն անցած շաբաթ, հունվարի 9-ին, քննարկեց և որոշեց դրական եզրակացություն տալ ԱԼԴԵ կուսակցությանը աֆիլացված անդամության Ձեր դիմումին: Ձեր դիմումը կներառվի ԱԼԴԵ կուսակցական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 9-ին Բեռլինում, Գերմանիա:

Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) նախագահ, Եվրոպարլամենտի անդամ` Հանս Վան Բաալեն»։



 Պիտակներ
         ԼՀԿ, ALDE


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon