Լուռ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Իրադարձային 15.04.2021   13:12   71

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լուռ բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են վերադարձնել 2020 թվականի հոկտեմբերին Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիներին։

Ակցիայի նախաձեռնողների ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ասված է.

«Նույն օրը մարդու իրավունքների հազարավոր պաշտպաններ խնդիրը բարձրաձայնելու են նաև Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում՝ դուրս գալով փողոց և հնչեցնելով հայ ռազմագերիների վերադարձի պահանջը:

Ադրբեջանի կառավարությունը հերքում է այն փաստը, որ պատերազմից 6 ամիս անց հարյուրավոր հայեր պահվում են իրենց բանտերում՝ խախտելով Ժնևի կոնվենցիաները, ինչպես նաև նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը:

HRW-ը վերջերս հրապարակած իր հոդվածում հաստատել է, որ Ադրբեջանն ապօրինի կերպով պահում է հարյուրավոր հայ ռազմագերիներ:

The Stream-ը հոդված է հրապարակել, որում ներկայացված է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ քաղաքացիների նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու բռնությունները:

Ակցիայի մասնակիցները կշարունակեն ցույցը Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով հարկադրել Ադրբեջանին՝ հավատարիմ մնալ եռակողմ պայմանագրի պայմաններին և վերադարձնել բոլոր հայ պատանդներին:

Պատերազմի հետևանքները, ներառյալ պատերազմական հանցագործությունները, ինչպիսիք են ահաբեկիչների մասնակցությունը, ռազմագերիներին պատանդ վերցնելը, գլխատումները և ռազմագերիների սպանությունները, արգելված զենքի օգտագործումը, խաղաղ բնակիչների սպանությունները,

ֆոսֆորային ռումբերի օգտագործումը անտառներում և քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները՝ չեն մոռացվել և պետք է արժանանան համապատասխան պատժի»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb