Լուկաշենկոն Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Քաղաքական 01.10.2020   14:45   34

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, գրում է «Բելտա» գործակալությունը։

«Կողմերն ավանդաբար քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը և այլ հրատապ հարցեր։ Երկու հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Բելառուսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի անդամ է։



 Պիտակներ
         Լուկաշենկոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb