Լուկաշենկոն փակում է Լիտվայի, Լեհաստանի հետ սահմանը

Աշխարհ 18.09.2020   12:09   37

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ստիպված է Լիտվայի, Լեհաստանի հետ փակել, իսկ Ուկրաինայի հետ խստացնել երկրի սահմանները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նա դիմել է այդ երկրների ժողովուրդներին՝ կոչ անելով կանգնեցնել իրենց «խենթ» ղեկավարներին ու թույլ չտալ, որ «տաք պատերազմ» սկսի:

«Ստիպված ենք զորքերը հեռացնել փողոցներից, ինչպես արդեն ասել եմ, բանակի կեսը ոտքի հանել, և փակել Արևմուտքի, հատկապես՝ Լիտվայի և Լեհաստանի հետ պետական սահմանները։ Շատ մեծ ափսոսանքով ստիպված ենք նաև ուժեղացնել սահմանը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,-նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հավելել է նաև, որ ակտիվացվել են նախկինում ծրագրված զորավարժությունները․ դրանք այժմ ընթանում են երկրի արևմտյան հատվածում։

«Չեմ ուզում, որ Բելառուսը, նույն Լեհաստանը, Լիտվան դառնան ռազմական գործողությունների թատերաբեմ, որտեղ մեր հարցերը չեն որոշվելու»,-նշել է Լուկաշենկոն և կոչ արել Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի ժողովուրդներին կանգնեցնել իրենց «խենթ» քաղաքական գործիչներին և թույլ չտալ, որ պատերզմ սկսվի։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb