Լուկաշենկոն առաջարկում է փոփոխել Բելառուսի Սահմանադրությունը

Աշխարհ 04.08.2020   14:58   136

Ըստ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ առաջիկա հինգ տարում անհրաժեշտ է հանրապետական ​​հանրաքվե անցկացնել երկրի սահմանադրության փոփոխության վերաբերյալ: Այս մասին նշվում է Լուկաշենկայի նախընտրական ծրագրում, որով նա մասնակցելու է նոր ընտրություններին, հայտնում է «Բելոռուսկի պարտիզան»-ը:

«Բելառուսի փոխվելու հետ միասին փոխվում ենք նաև մենք: Երկրի ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու բելառուսների պատրաստակամությունն ակնհայտ է, և այդ պատասխանատվության աստիճանը որոշելու են հենց իրենք՝ երկրի քաղաքացիները: Բայց դա լինելու է ոչ թե փողոցներում ու հրապարակներում, այլ` իրավական հարթություններում: Սկսենք սահմանադրությունից»,- այս մասին ասվում է «Զվյազդա» թերթում հրապարակված Լուկաշենկոյի ծրագրում:

 


 Պիտակներ
         Լուկաշենկո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb