Լուկաշենկո․ «Հայաստանը Բելառուսի համար մնում է հուսալի գործընկեր»

Քաղաքական 21.01.2019   16:24   255

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: :
«Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմապլան համագործակցությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,-«ԲելՏԱ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն ընդգծել է հայ-բելառուսական հարաբերությունների բաղկացուցիչ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակամղվածության նշանակությունը։



 Պիտակներ
         Ալեքսանդր Լուկաշենկո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon