Լուիս Ալմագրո. «Պատերազմը կվերջանա, եթե Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան»

Իրադարձային 29.10.2020   17:43   49

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն համոզված է՝ եթե Ադրբեջանը դադարի հարձակումն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կվերջանա: Նա այս մասին գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Արցախի հանդեպ ագրեսիան պետք է հենց հիմա դադարեցվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելացրել է նա:

Ալմագրոն վերահրապարկել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումն այն մասին, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մոր և մանկան առողջության կենտրոնը:


 Պիտակներ
         Լուիս Ալմագրո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb